Փաշինյան Նիկոլն ասում է` «Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։
Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»:
Նախ` Փաշինյան Նիկոլը բազմաբովանդակ լռում է, թե հատկապես որ ժողովրդի մասին է խոսքը: Հաշվի առնելով վերջինիս նախասիրությունները դա ամենևին էլ «հռետորական» հարց չէ:
Բացի դրանից` ավելի լավ չէ՞ ամենասկզբից «ժողովրդին վերադարձնել» ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը, 2018-20 թթ զոհված հազարավոր հայորդիներին, ապագայի և ներկայի հանդեպ հավատը: Ի վերջո, արցախցիներին Արցախը վերադարձրու:
Իսկ եկեղեցին Աստծո, այլ ոչ թե հասարակաց (հասարակության, ժողովրդի) տուն է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ